Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Սեպտեմբերի 5-ը Լեռնանիստում իսկական տոնի էր վերածվել

Սեպտեմբերի 5-ը Լեռնանիստում իսկական տոնի էր վերածվել

Սեպտեմբերի 5-ին Լեռնանիստում բացվեց «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր–2» հավելյալ  ֆինանասավորման   վարկային ծրագրով կառուցված հերթական ամբուլատորիան։

 

Բացման հանդիսությունը լեռնանիստցիներն իսկական տոնի էին վերածել։ Այդ առիթով համայնք այցելած  ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, ՀՀ կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանին և մյուս պաշտոնյաներին նրանք դիմավորեցին ոչ միայն աղ ու հացով, այլև երգ ու պարով, գյուղի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների բացօթյա ցուցադրությամբ։


Ներկա գտնվող բազմաթիվ լեռնանիստցիներին նախարար Դումանյանը մաղթեց առողջ լինել և ամբուլատորիայից օգտվել ավելի շատ կանխարգելիչ նպատակներով։


«Ես ուզում եմ, որ ձեր համայնքում շատ երեխաներ ծնվեն։ Վստահ եմ, որ հրաշալի պայմաններ ունեցող այս կենտրոնում բարձրակարգ ծառայություններ կմատուցվեն թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, որ երեխաները ժամանակին կպատվաստվեն ու զերծ կմնան մանկական  վարակիչ հիվանդություններից»,-ներկաներին ասաց նախարարը։


Նախարար Դումանյանը նաև հավելեց, որ առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների աշխատավարձերը 2014 թվականից էականորեն կբարձրանան։ Բացի այդ, ամբուլատորիան կընդգրկվի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրում և կհամալրվի  անհրաժեշտ նոր սարքավորումներով։


Լեռնանիստի շուրջ 3000 բնակիչությանը սպասարկող Ամբուլատորիայի նախկին շենքը կառուցվել էր 1987թ.-ին։ Այն չուներ կոմունալ հարմարություններ` ջրամատակարարում, կոյուղի, ջեռուցում և շահագործումից ի վեր չէր վերանորոգվել:


Ընդամենն ութ ամսում կառուցված նոր ամբուլատորիան ապահովված է անհրաժեշտ պայմաններով, հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով ու պարագաներով:
Ծրագրի շրջանակում ամբուլատորիայի մեկ բժիշկ և երկու բուժքույր  մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:


Լեռնանիստ համայնքում ներդրվել է 53.952 մլն դրամ, որից  49.652 մլն դրամ` շինարարություն (նախահաշվային արժեքը՝ մոտ 62.204 մլն դրամ), և  շուրջ 4.3 մլն` բժշկական  սարքավորումներ, բժշկական կահույք, բժշկական պարագաներ:


Այս նույն ծրագրի շրջանակներում մինչև սեպտեմբերի վերջը շահագործման կհանձնվեն նաև մարզի Վերին Պտղնի, Սոլակ և Ակունք համայնքների  նորակառույց ամբուլատորիաները։ 


Տեղեկացնենք, որ առողջապահության ոլորտում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված ծրագրերով 2000-2013թթ. ընթացքում միայն Կոտայքի մարզում կառուցվել է 4 և հիմնանորոգվել 22 ամբուլատորիա։ Մարզի  առաջնային օղակի բոլոր բուժհաստատությունները հագեցվել են բժշկական  սարքավորումներով, բժշկական պարագաներով և կահույքով: Մի շարք ամբուլատորիաների հատկացվել են բուժօգնության մեքենաներ։ Աբովյանի  պոլիկլինիկան ապահովվել է  անհրաժեշտ ախտորոշիչ սարքավորումներով: Աբովյանի, Հրազդանի, Եղվարդի հանրապետական հիգիենիկ հակահամաճարակային կայանների բակտերիոլոգիական լաբորատորիաներին հատկացվել է սարքավորումների հավաքածու: Իսկ Կոտայքի մարզի  հիգիենիկ հակահամաճարակային  կենտրոնին  հատկացվել է  շարժական լաբորատորիա: Միաժամանակ ընտանեկան բժշկության  մասնագիտացման ծրագրով մասնագիտացել են 140 բժիշկ և 161 բուժքույր: Ընդհանուր առմամբ  վարկային ծրագրերով  միայն Կոտայքի մարզում ամբուլատոր պոլիկլինիկական օղակում  կատարվել է մոտ  959մլն 885 հազ դրամի չափով ներդրում: Արդյունքում մարզում ենթակառուցվածքների բարելավման կարիք ունի միայն 4-5 գյուղական ամբուլատորիա։


Պատասխանելով լրագրողների հարցերին նախարար Դումանյանը ներկայացրեց, որ վերջին տարիներին շահագործման է հանձնվել ավելի քան 270 ամբուլատորիա։ Եւս 41-42-ը կառուցելուց հետո ողջ հանրապետությունում  կունենանք միայն ժամանակակից պահանջներին համապատասխանող ամբուլատորիաներ։ 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ